Մեր մասին

«Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում հավաքվում, մշակվում և փաթեթավորվում է Ուրցաձոր համայնքային փնջի համայնքաբնակների կողմից առաջարկվող արտադրանքը՝ խոտաբույսեր, միրգ և մեղր։

«Հօլանի» արտադրամասը հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից՝ «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) կողմից։

«Հօլանի»-ի նպատակը Հայաստանի համայնքների զարգացմանն աջակցելն է՝ սպառողների համար ներկայանալով որպես յուրահատուկ արժեք։

«Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի գործնական փուլին նախորդել են դասընթացները, որի ընթացքում տեղաբնակներին տրամադրվել են անհրաժեշտ գիտելիքներ բիզնես նախագծերի մշակման 7 իրականացման համար։ Համայնքային փնջի թիրախային խմբի ավելի քան 100 ներկայացուցիչներ ամբողջական պատկերացում են կազմել օրգանական գյուղատնտեսության, էկո և ագրո տուրիզմի մասին, ինչպես նա7 անգլերեն լեզվի և համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ են ստացել։

Մեր նպատակն է՝

Նպաստել համայնքների կայուն զարգացմանը. բարձրացնել իրազեկվածությունն առկա բնապահպահական խնդիրների վերաբերյալ, ներդնել ժամանակակից ռեսուրս խնայող տեխնոլոգիաներ, պահպանել և բարելավել կենսաբազմազանությունն ու էկո-համակարգերը, ինչպես նաև ապահովել համայնքաբնակներին ակտիվ մասնակցությունն այս գործընթացին:

Մեր նպատակն է՝

Նպաստել համայնքների մշակութային զարգացմանը. ակտիվացնել մշակութային կյանքը, կազմակերպել մշակութային միջոցառումներ, խթանել այցելուների ներհսքը՝  դարձնելով տեղանքը կայուն տուրիզմի տեսանկյունից հետաքրքրիր ուղղություն:

Մեր նպատակն է՝

Նպաստել համայնքների սոցիալական զարգացմանը. զարգացնել տեղաբնակների գիտելիքներն ու կարողությունները, խրախուսել ակտիվ մասնակցություն որոշումների կայացմանը և ամրապնդել միջահամայնքային կապերը:

Մեր նպատակն է՝

Նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը. ստեղծել կայուն աշխատատեղեր, օժանդակել անհատ ձեռնառներեցության տարածմանը, խթանել ներդրումներն ու տնտեսական օգուտների ներհոսքը:

Անվանում ու փաթեթավորում

Հօլանի

Այժմ գործածությունից դուրս եկած «Հոլանի» բառը վաղ ժամանակներում օգտագործվել է նկարագրելու մերկություն ու միևնույն ժամանակ գեղեցկություն: Մենք նոր կյանք տվեցինք մոռացված բառին՝ ստեղծելով բնության գեղեցկության մեջ սկիզբ առած ու մերկության չափ բնական արտադրանք:
Մեր ստեղծած դիզայնի հիմքում յուրքանչյուր տուփի եզակիությունն է ու ձեռքի աշխատանքը: Թեև տուփերը ձևավորվում են նախապես սահմանված ուղեցույցով, չկան կրկնվող փաթեթներ. ստիքերները փակցնելիս միլիմետրերը մեզ չեն հուզում:
«Հօլանի»-ն ստեղծողները

«Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասի աշխատակիցներն Ուրցաձոր համայնքային փնջից են։ «Հօլանի»-ն նպաստում է կայուն աշխատատեղերի ստեղծմանը։

Նարինե Սարգսյան

Վարդանուշ Սահակյան

Հայկանուշ Ստեփանյան

Հասմիկ Պողոսյան

Համեստ Մարգարյան

Ամենապահանջված

Անվճար առաքում

Երևան քաղաքի տարածքում առաքումն անվճար է: Երևան քաղաքից դուրս այս պահին առաքում չունենք

100-% բնական

«Հօլանի» արտադրանքը չի պարունակում հավելանյութեր: Արտադրական գործընթացքը խստորեն վերահսկվում է, ինչն ապահովում է արտադրանքի 100% բնականությունն ու անարատությունը։