Առաքում և վճարում
Ապրանքի հետվերադարձ կամ փոխանակում
Գնված ապրանքը կարող եք հետ վերադարձնել կամ փոխանակել առաքման օրվանից 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:
Հետ վերադարձնել կամ փոխանակել կարող եք, եթե․
- Առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն: Այս դեպքում ապրանքի փոխանակումը կամ հետ վերադարձը կազմակերպում է Վաճառողը:
- Գնված ապրանքը որակական կամ քանակական փոփոխությունների չի ենթարկվել, սակայն ցանակություն կա այն հետ վերադարձնել կամ փոխանակել։ Այս դեպքում գործընթացի հետ կապված ծախսերը (տրանսպորտային, բանկային և այլն) հոգում է Գնորդը:
Գումարի վերադարձ
- Ոչ պատշաճ, կայքում ներկայացված նկարագրությանը չհամապատասխանող, վնասված կամ այլ թերություն ունեցող ապրանքների վերադարձի դեպքում փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվում,
- Որակական կամ քանակական խնդիրներ չունեցող ապրաքների վերադարձի դեպքում վերադարձվող գումարից կպահվի վճարման հետ կապված բանկային ծախսերը (բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը):
Վճարում
Holani.am կայքում ապրանք պատվիրելու համար Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում առաքման հասցեն, հեռախոսահամար և վճարման նախընտրելի տարբերակը:
Պատվերի դիմաց վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներով.
- Առցանց վճարում՝ Master card, Visa և Arca քարտերով
- Վճարում տեղում՝ առաքիչին առձեռն վճարելու ձևով:
- Բանկային փոխանցում
Արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը*:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Առաքում
Երևան քաղաքի տարածքում առաքումն անվճար է: Երևան քաղաքից դուրս այս պահին առաքում չունենք։
Առաքման ժամկետներ
Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 09:00-18:00-ն։ Պատվերը հաստատելուց հետո այն կառաքվի 24 ժամվա ընացքում: